ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփը պարում է նախընտրական հանրահավաքի ժամանակ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 1,5 հազար կողմնակիցներ հինգշաբթի օրը հավաքվել էին Նյու Յորքում 2016 թվականից ի վեր նրա առաջին նախընտրական հանրահավաքին։
Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ինչպես է նախկին նախագահը պարում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Նշենք, որ հանրապետականի կողմնակիցները հավաքվել են Բրոնքսի հարավում գտնվող Կրոտոնի այգում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, միջոցառման անցկացման տարածքը պատահական չի ընտրվել։ Հարավային Բրոնքսը համարվում է Դեմոկրատական ուղղվածություն ունեցող շրջաններից մեկը. 2020 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի առավելությամբ հաղթեց այդ շրջանում։
Միջոցառման անվտանգության ապահովմամբ զբաղվել են ոստիկանությունն ու գաղտնի ծառայությունը։ Իրավապահները մանրակրկիտ ստուգել են հանրահավաքի եկած յուրաքանչյուր անձի, բոլոր մասնակիցներն անցել են մետաղական դետեկտորի շրջանակով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը սառեցնում է հոգևոր ծառայությունը
Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու ձերբակալությունից
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Իրանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Ն...