ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը սառեցնում է հոգևոր ծառայությունը
Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օրվանից ասել եմ, որ այս պայքարը չակնկալիքների պայքար է։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այս շարժումը սկզբնավորված մեր սահմանագոտուց ստի դեմ հանուն ճշմարտության բերեց հասցրեց այս հանգրվանին՝ մեր Տիրոջ օրհնությամբ։
Ես չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ու նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, լեզուս էլ չի պտտվում ասելու, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառի, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք, որ իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան, այդ պատճառով Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել։
Ստանձնելու ու կրելու եմ իմ ողջ անձնական պատասխանատվությունը»,- ասաց նա
Նշենք, որ քիչ առաջ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ․ ԶԼՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սարդարապատ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։ Հրապարակվել է նաև տեսան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին: «Ինձ հետ հանդիպելու ընթացակա...