ՄԻՊ -ը հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ:
Քննարկվել են մարդկանց իրավունքներին վերաբերելի և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված և մի շարք այլ հարցերին:
Քաղաքացիները Պաշտպանին մտահոգություններ են հայտնել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է բնակիչներին, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնային ուղղություններից է: Իր մանդատի շրջանակում անելու է առավելագույնը բարձրացված հարցերին հրատապ լուծում տալու նպատակով:
Պաշտպանի և աշխատակազմի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող փաատահավաք աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
ՔԿ ստորաբաժանումների 4 ղեկավար պարգևատրվել է մեդալներով
ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների չորս ղեկավարներ պարգևատրվե...
ԱՆ-ն հորդորում է ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով
ՀՀ առողջապահությունը հորդորում է աղետի գոտում գտնվող բնակչությանը վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներ...
Կիրանցում գույք կորցնող գյուղացիները դիմումներ են գրում փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին. «Ազատություն»
Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցմ...