ՔԿ ստորաբաժանումների 4 ղեկավար պարգևատրվել է մեդալներով
ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների չորս ղեկավարներ պարգևատրվել են ՀՀ մեդալներով։
Պարգևատրման հրամանագիրը մայիսի 24-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Մխիթար Գոշի մեդալով՝
Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ»:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
ՄԻՊ -ը հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահման...
ԱՆ-ն հորդորում է ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով
ՀՀ առողջապահությունը հորդորում է աղետի գոտում գտնվող բնակչությանը վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներ...
Կիրանցում գույք կորցնող գյուղացիները դիմումներ են գրում փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին. «Ազատություն»
Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցմ...