Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը»։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցում գույք կորցնող գյուղացիները դիմումներ են գրում փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին. «Ազատություն»
Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցմ...
Մինչև հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ․ մանրամասներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամ...
ՄԻՊ -ը հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպել է սահման...
ՔԿ ստորաբաժանումների 4 ղեկավար պարգևատրվել է մեդալներով
ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության տոնի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների չորս ղեկավարներ պարգևատրվե...