Կիրանցում գույք կորցնող գյուղացիները դիմումներ են գրում փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին. «Ազատություն»
Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին են: Այս մասին գրում է «Ազատություն» –ը՝ հղում տալով իր տեղեկություններին:
«Թե ի՞նչ ձևակերպումներով են այս դիմումները, իրավական ի՞նչ հիմքեր ունեն, այս պահին հայտնի չէ»,– գրում է լրատվամիջոցը:
Գուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը կորցնում է:
Բնակիչների խոսքով՝ առաջին հերթին տներ, շինություններ կորցնող քաղաքացիների գույքն են փոխհատուցելու, այդպիսի 4 շինություն կա, ինչպես ավելի վաղ հայտարարել էին կառավարությունից: Երկու տուն կա, ընդ որում, մեկը կառավարությունը որպես կացարան է ներկայացնում և 2 այլ շինություն:
«Կիրանց տնակներ բերվեցին, որոնք, ըստ էության, հայ սահմանապահների համար են: Թե որտե՞ղ են դրանք տեղադրվելու, դեռ չեն ասում»,– գրել է լրատվամիջոցը,– «...Քիչ առաջ նկատեցինք, որ Կիրանց տանող ճանապարհի աջ հատվածում տեղադրված սյան վրա գրված է Aze ,նախօրեին գրառում չենք տեսել։ Սյան կողքին ծառայություն են իրականցնում հայ սահմանապահները: Այս սյան դիմաց ընկնող հատվածը ադրբեջանական կողմին է անցնում»:
Մանրամասները՝ կայքում: