Ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը
Ձերբակալվել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, Կապի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է, որ գեներալի տունը խուզարկվել է ենթադրյալ խարդախության մասին քրեական գործի առնչությամբ։ Արդյունքների հիման վրա Վադիմ Շամարինը հարցաքննության է տեղափոխվել ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչություն։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ում շարունակվում է պաշտոնյաների ձերբակալման ալիքը: Ավելի վաղ ձերբակալվել էին պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը և պաշտպանության նախարարության կադրային գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Յուրի Կուզնեցովը մեղադրվում է 30,5 միլիոն ռուբլու կաշառք ստանալու համար։ Տիմուր Իվանովը մեղադրվում է 1,185 միլիարդ ռուբլի ստանալու համար։
Մայիսի 17-ին խարդախության գործով ձերբակալվել էր Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը:
Նմանատիպ հոդվածներ
Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդ...
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...