Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի օրոք։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
Այս հանդիպմանն այաթոլլահ Խամենեին նշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրությունն ու ընդհանուր շահերը՝ հավելելով.«Ես ընդգծում եմ համագործակցության ընդլայնումը` ելնելով հարաբերությունների ռազմավարական բնույթից, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններում կան հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչվող հարցերին պետք է զգուշությամբ և ուշադրությամբ մոտենալ:Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ, և այս զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակել հաշվի առնել: Մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը», - ընդգծել է այաթոլլահ Խամենեին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...
Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նվազեցնում է «քցելու» հնարավորությունը։...