ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Փաշինյանը Հայաստանի և հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հարգանքի տուրք մատուցելու։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով: Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուքիասյանը՝ ԱԺ ամբիոնից իր արած սկանդալային հայտարարության մասին
ԱԺ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտ, մահ, ունեզրկում․ ՔՊ պատգամավորը սպառնում է ընդդիմադիրներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա»․ Տավուշի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է
Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Այս մասին տեսանյութ է հրապարակել NewDay լրատվականի լրագրող Անի Գևորգյանը։ Նշվում է, որ...