ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտ, մահ, ունեզրկում․ ՔՊ պատգամավորը սպառնում է ընդդիմադիրներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորների հասցեին։
Նա անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը և 20 տարի առաջվա որոշ դրվագներ հիշեցնել հանրությանը։
«ՀՀ–ն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, ՀՀ պատգամավորները, քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիները խանգարում են դրան։ Չգիտեմ շատերը միտումնավոր են անում, թե չեն հասկանում` ինչի հետ են առնչվում ու ինչ վատ անուն են ունենալու պատմության մեջ։ Եթե տարիներ հետ գնանք, ապա կհիշենք, թե ովքեր են ղեկավարել Հայաստանը և ինչպես են կառավարել, կհիշենք նաև այն, թե ինչպես էին վերաբերվում այլ երկրների անուն տվող անձանց հետ` վերջիններս կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում էին։ Եթե դուք Ձեր չափը չճանաչեք և խանգարեք Հայաստանի զարգացմանը, ապա ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, կկիրառենք ձեր դեմ, որոնք դուք կիրառել եք 20 տարի»,– ասաց Սուքիասյանը։
Սուքիասյանի խոսքով՝ ըստ իրենց տեղեկությունների` իր գործընկերները (ընդդիմադիր պատգամավորները – խմբ.), ինչպես նաև շատ ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետություններին` մի մասը պայմանագրային հիմունքներով, մյուս մասն էլ չգիտակցելով։
Ըստ ՔՊ պատգամավորի՝ ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուքիասյանը՝ ԱԺ ամբիոնից իր արած սկանդալային հայտարարության մասին
ԱԺ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա»․ Տավուշի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է
Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Այս մասին տեսանյութ է հրապարակել NewDay լրատվականի լրագրող Անի Գևորգյանը։Նշվում է, որ ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ․ Թաթոյանը կադրեր է հրապարակել
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքն...