ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, և հետայսու այդպես է լինելու», ուղղված է ներքին լսարանին։
«Ես չեմ լսել դա և շատ քիչ եմ ծանոթանում նման հայտարարություններին, միայն մեր մամուլով։ Չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Մեզ մոտ էլ շատ բան մենք ենք ասում, դա էլ իր ներքին լսարանի համար նախատեսված բան է, այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` հայկական կողմի համար մշտապես զարմանալի և անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել, ներքին լսարանի համար` այլ։
«Ես կարեղ եմ իմ օրինակը բերել, երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից (նկատի ունի ադրբեջանական,–խմբ. )այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից ինչ–որ հանդիպում է»,–ասաց Սիմոնյանը։
Նրա համոզմամբ՝ այդ է պատճառը, որ իրենք քննարկումների ժամանակ բարձրացնում են այն հարցը, որ ատելության խոսքը պետք է նվազեցնել։
Սիմոնյանը մասամբ համաձայնեց լրագրողի այն դիտարկմամբ հետ, որ ադրբեջանական կողմը, որը մշտապես ատելության խոսք է տարածում, կարող է ցանկացած պահի «քցել» հայկական կողմին, սակայն նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն ու հստակ սահմանները նման ռիսկը նվազեցնող գործոններ են։
Մանրամասները՝ տեսանյութում։