ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին». Գառնիկ Դանիելյան
Իրենց համար լրիվ համապատասխանում է իրականությանը՝ Արցախի պարագայում էլ էր առևտուր, Գորիս-Կապան ճանապարհն էլ էր առևտուր, որ ադրբեջանցիներն օկուպացրել են ու Հայաստանի իշխանությունը ծպտուն չի հանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով Tert.am-ի՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած «քաղաքականությունն առևտուր է» արտահայտության մասին հարցին:
«Մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ հիմա Բաքվի բանտում է, տեսնում ենք՝ ինչ ամոթ է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն է ասում, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է գործել, և խոսում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն օր առաջ պետք է վերադառնա: Օտար երկրի ներկայացուցիչն ավելի հայամետ է, քան ՀՀ իշխանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ Ադրբեջանն ինչ ուզել է ստացել է այդ առևտրից, իսկ Հայաստանը ոչ մի բան չի ստացել:
«Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին։ Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ»,- ասաց նա։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ իշխանություններն ակնարկել են՝ «լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեզ համար ապրեք»։
«Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվել, հնարավոր է, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է: Մարդկանց ասել են, թե սահմանը հիմա այստեղով է անցնում, բայց որ մեկ-երկու միտինգ անեք, կարող է Ալիևը ջղայնանա, ու սահմանն ավելի ներքևով անցնի: Պատկերացնո՞ւմ եք սրանց ճղճիմությունը»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ խելագարների հետ գործ ունենք:
«Ո՞նց կարող ես փաստը, որ 4 գյուղ հանձնում ես, ներկայացնել, իբրև մեծ հաջողություն: Ավելի լավ է լռես ու բոլորը մտածեն, որ դու տգետ ես, քան թե խոսես ու բոլորը համոզվեն, որ դա այդպես է»,- հայտնեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձում են անցնել Կիրանց
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, սըտիպված եղան դաշտամիջյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում
Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի հատվածում։ Այնտեղ է նաև ԱԱԾ սահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է
Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց:Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկա...