ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ Փաշինյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին հարցին։
«Էդ երկրները հնարավոր է իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը ԼՂ մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին։ Պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը։ Դա 2020-ի նոյեմբերի 9-ին չի իրականացել, հետո փորձել են 2021-ին։ Էլի չի ստացվել, հետո 2022-ին, 2023-ին, էլի չի ստացվել։ Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, չստացվեց ու էլի չի ստացվելու։ Ուրախ եմ, որ Լուկաշենկոն այդ մասին ասաց հրապարակավ»,- նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուքիասյանը՝ ԱԺ ամբիոնից իր արած սկանդալային հայտարարության մասին
ԱԺ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտ, մահ, ունեզրկում․ ՔՊ պատգամավորը սպառնում է ընդդիմադիրներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ․ Թաթոյանը կադրեր է հրապարակել
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաս...