Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն․ վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սարգսյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վերադառնալու որևէ ցանկություն չունենք: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշանափոխության գաղափարը: Սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որ այսօր կիրառվում են։ Կողմ ենք, որ այդ պրոցեսներն ընթանան միջազգային պրակտիկային համահունչ»,- ասել է նա:
Հարցին, արդյոք նրան կտեսնեն Բագրատ Սրբազանի կողքին, նա նշում է. «Պարտադիր չէ, բայց մենք ամեն ինչ պատրաստ ենք, միայն թե շարժումը հաջողվի, իշխանափոխություն լինի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության:
«Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են, ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու ով մտահոգ է իր ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն: Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»,- ասել է նա: