Լարվածության աճը վտանգավոր է, այդ թվում՝ միջուկային ոլորտում․ Պեսկով
Աշխարհում լարվածության սրումը սպառնալիք է նաև միջուկային ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, եվրոպական մայրցամաքում, համաշխարհային մասշտաբով, տարածաշրջանային հակամարտությունների ակտիվ փուլը կայունություն և կանխատեսելիություն չի ավելացնում, ինչպես նաև պոտենցիալ վտանգավոր է լարվածության հետագա սրման համար, այդ թվում՝ միջուկային ոլորտում», — հայտարարել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «հիմնական խաղացողների շրջանում խորացված երկխոսությունն այժմ մերժվում է այսպես կոչված հավաքական Արեւմուտքի երկրների կողմից»:
Մայիսի 21-ին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ՀԱՀ-ի մշտական ներկայացուցիչ Ռապուլան Մոլոկանեն ընթերցել է աշխարհի 23 պետությունների հայտարարությունը, որում ասվում է, որ միջուկային հակամարտության առաջացման վտանգը հասել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներին:
Նույն օրը Ռուսաստանում սկսվեցին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն երեք փուլով, որոնցից մեկում միջոցառումներին կմիանա Բելառուսը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններն անվանել է «պլանային աշխատանք», ՊՆ-ն՝ «պատասխան սադրիչ հայտարարություններին և սպառնալիքներին», իսկ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ դրանք կոչված են «սառը տաք գլուխներին» արևմտյան մայրաքաղաքներում»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Բագրատ Սրբազանն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած սպառնալիքներին
Պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, ավելի շատ բան ես կարող եմ ասել։ Այս մասին լրագրողների հետ զ...