Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ. Հայրապետյան
Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը. «Օրերս ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությամբ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ մի շարք, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (այսինքն՝ պետության հրահանգով գործող կառույցներ) պատրաստում են քարտեզ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։ Այդ քարտեզը հրապարակելու են եռալեզու՝ ադրբեջանական, անգլերեն ու ռուսերեն։ Դրանից բացի նշել են, որ քարտեզում օգտագործելու են ՀՀ տարածքում տարբեր գետերի ու բնակավայրերի «ադրբեջանական» տեղանունները։
Սա նոր միտում չէ, դրա մասին ես ահազանգել եմ դեռ անցած տարվա օգոստոսին ու անգամ հաղորդում էի պատրաստել, թե ինչպես կարելի է հակադարձել Ադրբեջանին։
Դա մինչ այն պահն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց ագրեսոր ու բռնապետ Ալիևին հյուրընկալել միջազգային այս կարևոր կոնֆերանսը։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ուներ հնարավորություն դառնալու հյուրընկալող երկիր»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Բագրատ Սրբազանն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած սպառնալիքներին
Պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, ավելի շատ բան ես կարող եմ ասել։ Այս մասին լրագրողների հետ զ...