Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական պայմանավորվածության մասին
Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը։ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է նա:
Նախօրեին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգը:
«Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին: Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...
Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. Ալեն Սիմոնյան
Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հար...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամ...