Բագրատ Սրբազանը դիմել է Արցախի քաղաքական վերնախավին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Արցախի քաղաքական ղեկավարության և արցախցիների հետ և ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև շարժման տրամաբանությունը։
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ոչ միայն մեր ապագայի հարցն է, այլև ներկայում տեղի ունեցող աղետ։ Այդ գործընթացի իրավական հատվածն ամբողջությամբ հակասում է և՛ մեր սահմանադրությանը, և միջազգային սկզբունքներին։ Մեր գնահատմամբ՝ սա խաղաղության հասնելու կեղծ օրակարգ է։ Մեր այս շարժման նպատակն իրական խաղաղություն ունենալն է` թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական, իսկ պատերազմի հրահրողն այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարով հանդերձ։ Այս պայքարը ճշմարտության մասին է և այն պետք է հաղթի, այլընտրանք չկա։ Մեզ համար առաջնային է երկրում հաշտության օրակարգ ունենալը, օրինակ` արցախցի և հայաստանցի, սև և սպիտակ բաժանումը, ատելությունը մենք պետք է վերացնենք»,– նշեց սրբազանը։
Նրա խոսքով` 24-ժամյա աշխատանք պետք է տանել երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար` և՛ ներքին, և՛ արտաքին հարթակներում։ Ըստ նրա` լուծումները լինելու են տեխնիկական և նյութական, բայց մինչ այդ մարդու միտքը պետք է պարզ լինի` միտված հայրենիք և պատիվ ունենալուն։
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, քանի որ այն պակաս կարևոր չէ Հայոց ցեղասպանության հարցից։ Բագրատ սրբազանի պնդմամբ` հարցը պետք է դառնա հայրենական և չտարանջատվի։
Նրա խոսքով` Հայաստանը շատ փխրուն վիճակում է գտնվում այս պահին, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ Տավուշում սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները մինչ օրս մնացել են անպատասխան:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումն ընթանում են ադրբեջանական պայմաններով և շարունակվելու են նույն ոգով: Նա ընդգծել էր նաև, որ իրենց մեկ պահանջով Ղազախի 4 գյուղ է վերադառնում առանց մի կրակոցի, ու այդպես շարունակվելու է նաև հետագայում։
Սրբազանը նշեց, որ փաստորեն հայրենիքը կտոր-կտոր զիջում են հակառակորդին, իսկ հետևանքները ոչ մեկին չեն հետաքրքրում: Հանդիպման մյուս հատվածը շարունակվեց փակ ռեժիմով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Բագրատ Սրբազանն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած սպառնալիքներին
Պարզ պատկերն է, թե իրենք ինչ են ուզում, մենք ինչ ենք ուզում, ավելի շատ բան ես կարող եմ ասել։ Այս մասին լրագրողների հետ զ...