ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել»․ Սրբազանին թույլ չտվեցին մտնել Կիրանց
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները թույլ չտվեցին գնալ Կիրանց գյուղ։
«Ինչի՞ եք էսպես շարվել»,- դիմելով ոստիկաններին՝ հարցրեց Սրբազանը, ոստիկաններն էլ պատսխանեցին՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը
Բագրատ Սրբազանը հարցրեց, թե ինչո՞ւ են իրենց դիմացը փակել, ոստիկաններն ասացին, որ գործողություն է կատարվում, չի թույլատրվում մտնել գյուղ։
«Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել, փաստորեն, հիմա ասում են՝ իրավունք չունեք գնալ գյուղ, սրանից հետո պետք է անձնագրերով ճամփորդենք գյուղից գյուղ»,- նշեց Սրբազանը։
Սրբազանը նշեց, թե ոստիկաններին դարձրել են գործիք։
«Բարոյապես այդ տղաների կյանքը դարձրել են չգիտեմ՝ ինչ, թշնամի են դարձրել, որ գանք, իրենց հետ խնդիր ունենանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանին մոտեցավ մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, շնորհավորեց Բագրատ Սրբազանի տարեդարձն ու ասաց, որ ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել, որ մուտքը ժամակավորապես դադարեցված է՝ բացառությամբ գյուղի բնակիչների։
«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ։ Թույլ տվեք անցնենք, հանգիստ գնալու ենք բնակիչների տեսնենք․ խնդիր մի հարուցեք։ Եթե գյուղացիներին կարելի է, ապա բոլորիս կարելի է»,- ասաց Սրբազանը։
Արթուր Մկրտչյանն արձագանքեց․ «Չենք հարուցում, չենք կարող, ժամանակավորապես դադարեցված է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա»․ Տավուշի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է
Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Այս մասին տեսանյութ է հրապարակել NewDay լրատվականի լրագրող Անի Գևորգյանը։ Նշվում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտ, մահ, ունեզրկում․ ՔՊ պատգամավորը սպառնում է ընդդիմադիրներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուքիասյանը՝ ԱԺ ամբիոնից իր արած սկանդալային հայտարարության մասին
ԱԺ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությա...