Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ
Կիրանց գյուղ տանող ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց տանող ճանապարհը:
Իրավիճակը փակ ճանապարհին պարբերաբար լարվում է, պատգամավորների և լրագրողների մուտքը ոստիկաններն արգելում են՝ նշելով, թե գյուղում գործողություններ են կատարվում։
Ավելի վաղ նշել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն է դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...