Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիությունն է եղել։
Այս մասին նա ասել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։
Էրդողանը ի սկզբանե ծրագրել էր մայիսի 9-ին այցելել ԱՄՆ, սակայն այցը հետաձգվեց։ Այցի հետաձգումը լայնորեն քննարկվել է հունական լրատվամիջոցներում, և լրագրողը խնդրել է Թուրքիայի ղեկավարին պարզաբանել իրավիճակը։
«Մեր այցը ԱՄՆ հետաձգվեց երկու կողմերի անհամատեղելի գրաֆիկների պատճառով։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի խիտ է դարձել»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան և Վաշինգտոնն այժմ քննարկում են նոր ամսաթիվ, որը հարմար կլինի երկու կողմերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցիները չեն լացում, սխալ եք տեսել. բա Արցախից խի դուրս եկաք, մնայիք Արցախում. Տավուշի մարզային վարչության պետ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Կիրանց մեկնող մշակութային գործիչներին հավաստիացնու...
Իրանի նախագահ Ռաիսիի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարները՝ արված ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր առաջ
Համացանցում հրապարակվել են Իրանի նախագահ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավարի վերջին լուսանկարները, որոնք արվել են ուղղաթիռի կոշտ վայրէ...
Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ. հանդիպումը դռնփակ է
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին հանդիպում է զինվորականների հետ։ Դռնփակ հանդիպմանը նե...