ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանը որտե՞ղ է լինելու, որ իմանամ՝ գնամ, թե մնամ գյուղում». Կիրանցեցին՝ Սանոսյանին

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը:Նա համայքապետի ու համայնքի բնակիչների հետ ապագայում անցնող սահմանային հատվածն է ուսումնասիրում:


Բնակիչներից մեկը ասաց, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե որտեղ է կանգնելու մեր սահմանապահը։ «Մինչև չիմանանք, թե որտեղ են կանգնելու սահմանապահները՝ ճանապարհը չենք բացելու, կարող է կանգնում է 300 մետր հեռու, կամ 100 մետր էլ առաջ է գալիս։ Մինչև վերջնական կետը չորոշենք՝ մենք չենք նահանջի»։


Բնակիչներից մեկն էլ դժգոհություն հայտնեց, որ որոշել են, թե ինչ են անելու, ստորագրել են, նոր եկել են իրենց հետ հանդիպելու։


Սանոսյանը նշեց, որ պարտադիր չի, որ ինքն անձամբ այցելի, որ խնդիրները հասկանա։ «Վարչական ղեկավարը ամենօր խնդիրները բարձրացնում է»։


Բնակիչներից մի կին էլ նախարարին հակադարձեց, որ առանց գյուղ գալու՝ ինչ որ համակարգչային ծրագրով որոշել են, թե սահմանը որտեղով է անցնում։ «Սանոսյանն ասաց, որ տեղի է ունեցել սահմանազատման սահմանագծման պրոցես։ «Այդ պրոցեսին հաջորդում են այլ գործընթացներ»։


Դիտարկմանը, թե ինչպե՞ս եք փաստաթուղթ ստորագրել, առանց հասկանալու՝ այս տուն հայտնվելու է թիրախում, թե ոչ՝ Սանոսյանը պատասխանեց, որ գիտեն, թե սահմանը որտեղով է անցնում, գիտեն, թե ճանապարհը որքան հեռու է։ «Մարդկանց նախնական տարբերակի մասին էլ ասենք, ինչը պարզ չի ձեզ»։


Կիրանցի մեկ այլ կին էլ արտասվելով ասաց. «Թուրքին բերում՝ կանգնացնում են էստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք չեն տալիս, ծախել են պրծել»։


Գնել Սանոսյանը՝ հեռացավ, առանց բնակիչների դժգոհությունները լսելու։