ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ժամանել է Կիրանց. իրավիճակը լարված է
Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, Sputnik Արմենիային պատմել է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց է գնացել սահմանապահ զորքերի հետ։
«Եկել էին, որ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անեն, բայց գյուղացիները չթողեցին»,– ասաց Խանում Թամրազյանը` նշելով, որ ինքն ու հարևանը հրաժարվել են լքել իրենց տները։
Մարզպետից հետո Կիրանց է գնացել ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փորձել է զրուցել բնակիչների հետ, ներկա է եղել նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Վերջինս գյուղացիներին հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների` ադրբեջանցիները նոր գծվող սահմանից 10 մ հեռավորության վրա են կանգնելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կիրանցում. բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել
Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում
Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի հատվածում։ Այնտեղ է նաև ԱԱԾ սահմանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է
Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց: Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկ...