ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 17-ամյա ուղևորը մահացել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՃՏՊ–ն տեղի է ունեցել մայիսի 18-ին` ժամը 04:20-ի սահմանում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են. հայտնի է պատճառը
Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փր...
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...