ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
ՀՀ ԱԳՆ–ն երեկ հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովական փողոցի փոսը լուրջ խնդիր է առաջացրել երթևեկության համար․ վարորդներն են ահազանգում
Մայիսի 10-ին, ուրբաթ օրը, Նոր նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում շինաշխատանքներ են իրականացվել: Ըստ այս պահին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին
Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաշեք ներս». կարմիրբերետավորը քաղաքացուն ուժով բերման ենթարկելիս
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Քաղաքացիները ինքնաբուխ փողոցներ են փակում։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն...