Ինչո՞ւ են աշխատանքից ազատում Բյուրականի դպրոցի տնօրենին․ պարզաբանում են մարզպետարանից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։ Այս մասին Auroranews-ին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։
Auroranews-ը դեպքի վերաբերյալ պարզաբանում է ստացել մարզպետի աշխատակազմից։
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։
Հայտնում ենք, որ նկատողությունը տնօրենն ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով»,- նշել են աշխատակազմից։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանում զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...