Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյան
Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդպիսի բան ասել, նշանակում է ասել՝ մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք: Չկա, պետք է աշխատենք, ստեղծենք: Դրա համար ենք վերադառնում հարկերին: Երբ մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ վայ, էս ուզում եք մեզ հարկե՞ք: Այո, ուզում ենք ձեզ հարկել, որովհետեւ դուք այս պետպատվերից օգտվող 84 հազար 374 քաղաքացիներից մեկն եք: Եթե դուք ոչ թե այս մեխանիզմով եք գնում առողջապահական ծառայություն ստանալու, դուք սրանից կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, գրպանից վճարվող գումարներով եւ այլն»,-ասաց նա:
Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հարկն այն չի, որ մարդն իր գրպանից հանում՝ դնում է ուրիշի գրպանը, հարկն այն է, որ մարդի իր մի գրպանից հանում, դնում է մյուս գրպանը:
«Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց երեխաների և նույնիսկ չծնված թոռների և ծոռների բարեկեցությունն ու անվտանգությունն են ապահովում հարկ վճարելով: Յուրաքանչյուրը թող գնա, հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա ինչքանով է գումարները ծախսել արդյունավետ։ Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այնքան էլ՝ մենք, որովհետև մենք նույն մարդիկ ենք»,-ասաց Փաշինյանը: