Քաղաքականություն

Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց, որ խնդիր չկա․ Փաշինյան

Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց, որ խնդիր չկա․ Փաշինյան
Սահմանազատման գործընթացում Բերքաբերի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպա�…

Սահմանազատման գործընթացում Բերքաբերի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային կապված Ոսկեպարի եկեղեցու եւ նաեւ Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ: Սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այլեւ նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթեւեկության համար այլեւս անվտանգ է: Եկեղեցու հատվածում մենք որեւէ խնդիր չունեցանք, որովհետեւ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու եւ սահմանային գծի հատվածում»,- նշեց նա:


Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:


Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելու է նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր,- Արմենպրեսի հարցին ի պատասխան Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:


Հիշեցնենք, որ Տավուշի վերոնշյալ գյուղերի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ իրենց անվտանգությանը լրջագույն սպառնալիք համարելով կատարվողը։ Միակողմանի և անօրինական սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազնի առաջնորդությամբ տավուշյան շարժումը վերածվել է համահայկականի։

Նմանատիպ հոդվածներ

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են

«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250