ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև
Վրաստանի խորհրդարանում խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն ու ընդդիմադիրները ծեծկռտուք են ստեղծել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի երրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, Թբիլիսիից հաղորդում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը:
Ծեծկռտուքը սկսվել է սահակաշվիլիական «Միացյալ ազգային շարժման» անդամներ Թինաթին Բոկուչավայի եւ Լեւան Խաբեիշվիլիի ելույթներից հետո, որոնք «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին մեղադրել են ազգային շահերը «դավաճանելու» մեջ եւ սկսել են հայհոյել:
Ծեծկռտուքի ժամանակ տղամարդ պատգամավորներից հետ չեն մնում նաև նրանց կին գործընկերները։
Այսպես, Բոկուչավան բռնել է մազերից և քերծել իշխող կուսակցության իր գործընկերոջ դեմքը, իսկ «Վրացական երազանքի» պատգամավոր Ռիմա Բերաձեն թղթերով հարվածել է ընդդիմադիր պատգամավորի գլխին, որը նրան մեղադրել է խորհրդային տարիներին կոմկուսի համար աշխատելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել պաշտոնից․ պարզաբանում է բժիշկը
Հայտնել էինք, որ աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Այս մասին Ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ», «ըտեղ թուրքի սահման չի եղել»․ Կիրանցում լարված է
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համակարծիք է իր գյուղացիների հետ և պատրաստ է նրանց կողքին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազանը պատասխանել է ֆինանսավորման մասին իշխանությունների հայտարարություններին
Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդները Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ
Մատենադարանից երիտասարդները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։Հիշեցնենք, որ այսօր 18։30 Հանրապետության հրապարակու...