ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ–ի ուսանողների վրա ճնշումներ չեն գործադրվել․ մանրամասներ
ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը վստահեցնում է, որ բուհի ուսանողների վրա ճնշում չի գործադրվել, դա զրպարտություն է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ԵՊՀ բակում հայտարարեց, որ իրեն էլ են հասել այդ լուրերը և հորդորեց հերքել դրանք, եթե նման բան չի եղել։
Էլինա Ասրիյանը դուրս եկավ ԵՊՀ–ից շենքից և խոսեց Բագրատ սրբազանի հետ։ Նա հերքեց այդ լուրերը։
«Ես շատ վիրավորված եմ, որ կարելի է զրպարտել մարդուն։ Եթե չէիք հավատում, պետք է չասեիք»,–ասաց Ասրիյանը։
Բագրատ սրբազանն իր հերթին նշեց, որ ինքն այդ լուրերին չի հավատացել, ուստի եկել է, որ ԵՊՀ–ից հերքեն։
«Շատ ուրախացա, որ դուք այստեղ եք, դուրս եկա, ձեզ դիմավորելու համար։ Երեկ որևէ հանդիպում, որևէ դեկանի հետ չի եղել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ–ն ուսանողակենտրոն է, և այստեղ ուսանողների իրավունքները պաշտպանված են»,– ասաց պրոռեկտորը։
Հիշեցնենք՝ երեկ լուրեր էին տարածվել, որ Ասրիյանը ժողով է անցկացրել դեկանների հետ և ասել` բոլոր այն ուսանողներին, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովական փողոցի փոսը լուրջ խնդիր է առաջացրել երթևեկության համար․ վարորդներն են ահազանգում
Մայիսի 10-ին, ուրբաթ օրը, Նոր նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում շինաշխատանքներ են իրականացվել: Ըստ այս պահին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին
Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաշեք ներս». կարմիրբերետավորը քաղաքացուն ուժով բերման ենթարկելիս
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Քաղաքացիները ինքնաբուխ փողոցներ են փակում։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն...