ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը կալանավորվել է․ նա կասկածվում է կաշառք ստանալու մեջ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկբայում կալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մաս):
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրային վարչության պետ Յուրի Կուզնեցովի նկատմամբ, որը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով՝ 2021-2023 թվականներին, որպես ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ տնօրինության ղեկավար, Կուզնեցովը կաշառք է ստացել առևտրային կառույցների ներկայացուցիչներից «իրենց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար»։
Կասկածյալի փաստացի բնակության և հաշվառման վայրերում խուզարկություններ են կատարվել, հայտնաբերվել և առգրավվել են ռուբլով և արտարժույթով ավելի քան 100 մլն ռուբլի գումարներ, ինչպես նաև ոսկի, կոլեկցիոն ժամացույցներ և շքեղ իրեր։
Դատարանը Կուզնեցովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...