Կարմիրբերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան
Կարմիրբերետավորը «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան։ Այս մասին Համբիկ Սասունյանն ասել է լրագրողներին։
Նա նշել է, որ գնալու է իրավական ճանապարհով և այդ քայլն արած անձը ենթարկվելու է պատասխանատվության։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել էին Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը այցելել է ԵՊՀ, այցից հետո գնալու է Ժուռնալիստների միություն, այնուհետև Գարեգին Նժդեհի հրապարակ։
Նմանատիպ հոդվածներ
Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը
«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հա...
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանց գյուղում մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ․ ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Այս...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...