ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ. Ղալումյան
Բագրատ Սրբազանն իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: «Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս հարաբերությունները սառել են»,-հավելեց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ընդունել Բագրատ Սրբազանի ՝ միասին սրճելու հրավերը: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Իշխան Զաքարյանը չի մերժել իմպիչմենտի ստորագրահավաքին միանալու՝ Բագրատ Սրբազանի առաջարկը, Վահե Ղալումյանն ասաց, որ նա չի մերժել, սակայն չի էլ ընդունել:
Պատգամավորի կարծիքով, Իշխան Զաքարյանը պետք է որոշում կայացնի, և հրապարակայնորեն հայտնի այդ մասին: «Իմպիչմենտի օրակարգ չկա, հանրահավաքների մասնակիցների պակասումը հենց այդ մասին է խոսում: Ես տեսնում եմ, որ շարժումը մարում է: Մարդիկ եկել էին, որ սահմանազատման և սահմանագծման մասին որևէ բան իմանան, սական այդ բառերը հարթակում նույնիսկ չլսվեցին: Շեշտադրումը դա չէր, դա ուղղակի պատրվակ էր իշխանություններին անվստահություն հայտնելու համար, ինչը օրակարգային հարց չէ ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմիանա իմպիչմենթի գործընթացին: Անդրադառնալով Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կասեցմանը, Վահե Ղալումյանն ասաց, որ աշխատանքները որոշակի ժամանակով սառեցվել էին, որպեսզի բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատվեն տեղադրվող սահմանակետերի հետ: «Ես համաձայն չեմ, որ գործընթացն ապօրինի է, նման հարցերով կարող եք դիմել սահմանազատման հանձնաժողովի նախագահին»,-ասաց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞ր թվականի հաստատված քարտեզով է իրականացվում գործընթացը, որովհետև եթե հաստատված քարտեզ չկա, ապա գործընթացն ապօրինի է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի դեպքերին Արևմուտքն արձագանքում է, Հայաստանի հարցում լուռ է․ Զախարովա
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օպերայի շենքի մոտ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին
Օպերայի շենքի մոտ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին Մարդիկ հավաքվել են, որ իրենց բողոքը հայտնեն Փաշինյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակվել
Երևանի կենտրոնում իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակել։ Sputnik Արմենիայի թղթակիցը արձանագրել է մեծ թվով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, Կանադայի անձնագիր ունեմ, որ ստացել եմ այնտեղ հոգևոր ծառայության ժամանակ։ Այս մասին հայտարարեց Բագրատ...