ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի դեպքերին Արևմուտքն արձագանքում է, Հայաստանի հարցում լուռ է․ Զախարովա
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի համար, իսկ Հայաստանի դեպքում Արևմուտքը քար լռություն է պահպանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերը:
«Մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին գործն է։ Տվյալ դեպքում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է «կայունությամբ»՝ երկակի ստանդարտների կիրառման հարցում»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին կիրառվում է նաև բիրտ ուժ։
«Կարծես Արևմուտքին անջատել են այդ օրակարգից, միացրել են միայն մեկ նոտա, իսկ մնացածը կարծես թե տեղի չի էլ ունենում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նշել է նաև՝ ԵՄ-ում և ԱՄՆ-ում ԶԼՄ-ների կողմից, այսպես ասած, գովազդվում են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը, ռեպորտաժներում ցույցերի մասնակիցները ներկայացվում են որպես հերոսներ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Արևմուտքում ձևացնում են, թե Հայաստանում ոչինչ չի կատարվում, թեպետ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են, կամ կատարվողը մատուցվում է որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող և իբր դրսից ուղղորդվող մի բան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օպերայի շենքի մոտ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին
Օպերայի շենքի մոտ ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին Մարդիկ հավաքվել են, որ իրենց բողոքը հայտնեն Փաշինյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակվել
Երևանի կենտրոնում իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակել։ Sputnik Արմենիայի թղթակիցը արձանագրել է մեծ թվով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ժամանել է Կիրանց. իրավիճակը լարված է
Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կիրանցում. բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել
Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազ...