Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները համաձայնվել են սկսել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի՝ 1991թ. հռչակագիրը, և աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ողջունել են այս երկկողմ համաձայնությունը։
Միրզոյանն անդրադարձել է նաև դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին։ Ըստ նախարարի՝ ինքը շարունակաբար ջանքեր է գործադրում՝ չներքաշվելու ներքաղաքական գործընթացների մեջ. «Ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի բարեկրթության սահմանները, բայց ուղղակի հիմա մի երկու չոր փաստ չարձանագրել չեմ կարող։ Ձեր նշած «փորձառու» դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացիորեն այն օրերին, երբ երկրի սուվերեն տարածքի վրա տեղր էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց, նրանց դիրքորոշումների նկատմամբ, չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է. ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, բայց ականահարել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով»։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցություններին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում կայացած բանակցությունները կառուցողական էին։ ԵԱՀԿ գործող նախագա...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։«...
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. բնակիչ
Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վեր...