Ռուսաստանը պատրաստ է դրան․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ եթե արևմտյան երկրները ցանկանում են ուկրաինական ճգնաժամը լուծել մարտի դաշտում, Ռուսաստանը պատրաստ է դրան։
«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք ցանկանում են մարտի դաշտում, կլինի մարտի դաշտում»,- ասել է Լավրովը ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ Դաշնային խորհրդում խորհրդակցությունների ժամանակ։
Անդրադառնալով՝ Ուկրաինայում խաղաղության թեմայով Շվեյցարիայում կայանալիք համաժողովին, որին ՌԴ-ին չեն հրավիրել, Լավրովն ընդգծել է, որ դրա նպատակը «Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելն է»։
«Այն կենտրոնանում է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա և անտեսում խաղաղության այլ նախաձեռնությունները, այդ թվում՝ չինականը։ Համաժողովը... հանգում է նրան, որ վերահաստատվի Ռուսաստանին ուղղված վերջնագիրը: Գիտե՞ք, դա նման է վատ աշակերտին ուսուցչական խորհրդի կանչելուն. իրար մեջ վամեն ինչ են որոշում են, հետո կանչում աշակերտին ու հայտնում վճիռը: Այդպե սչի կարելի խոսել ոչ մեկի, առավել ևս՝ մեր հետ»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ եթե նախկինում Շվեյցարիան չեզոք երկիր էր, ապա այժմ անցել է Ուկրաինայի կողմը։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...