ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները իրականացնում են հերթապահություն և քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում այլ տարրա: Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը: Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը:




Նմանատիպ հոդվածներ
Երևանի կենտրոնում երիտասարդը շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա․ նա մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատի...
Գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են․ Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ար...
Կրակոցներ են հնչել Աշտարակում
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագած...
Փրկարարները գետից դուրս են բերել ռեստորանի աշխատակցուհու դին
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...