Փրկարարները գետից դուրս են բերել ռեստորանի աշխատակցուհու դին
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում ռեստորանի աշխատակցուհին կորել էր, կար վարկած որ նա ընկել է գետը:




Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռը ուժգին ցնցվել է․ Լոնդոն-Սինգապուր չվերթի ուղևոր է մաhացել
Singapore Airlines-ի չվերթի ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել։ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտությ...
Երևանի կենտրոնում երիտասարդը շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա․ նա մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...