Կրակոցներ են հնչել Աշտարակում
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագածտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ: «Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր:
Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, նա Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է, և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:





Նմանատիպ հոդվածներ
Գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են․ Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ար...
Հրդեհ Աբովյան փողոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մ...
Երևանի կենտրոնում երիտասարդը շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա․ նա մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փր...