Երևանի կենտրոնում երիտասարդը շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա․ նա մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հաղորդվում է, որ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Հայրապետյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:
Ֆոտոլրագրողին բնակիչները հայտնել են, որ տղամարդը աշխատանքներ էր իրականացնում տանիքի վրա։

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փր...
Գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են․ Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ար...
Կրակոցներ են հնչել Աշտարակում
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագած...
Փրկարարները գետից դուրս են բերել ռեստորանի աշխատակցուհու դին
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...