Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել
Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ: Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը, հայտնում է Reuters--ը։
Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար: Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել Թեհրանում, ուր ժամանել էր Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։ Երկարաժամկետ պայմանագիրը ստորագրվել է Indian Ports Global Limited (IPGL) և Իրանի Port & Maritime Organisation ընկերությունների միջև։
Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։
Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները դանդաղեցրել էին նավահանգստի զարգացումը։
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտնել է, որ IPGL-ը մոտ 120 միլիոն դոլար կներդնի, նաև կլինի 250 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ պայմանագրի արժեքը հասցնելով 370 միլիոն դոլարի։
Չաբահարը իրանական միակ նավահանգիստն է, որն ուղիղ ելք ունի դեպի Հնդկական օվկիանոս։ Հնդկաստանը նաև ձգտում է իրանական Չաբահար նավահանգիստը վերածել տարանցման հանգույցի՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ԱՊՀ շուկա մուտք գործելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...