Գագիկ Մելքոնյանը պատասխանել է վարչապետ դառնալու հավակնությունների մասին հարցին
Մի քանի օր առաջ ես Բագրատ Սրբազանին խորհուրդ տվեցի, որ ուսապարկ վերցնի հետը, ինքը չլսեց իմ հորդորը։ Հիմա հորդորում եմ, որ գլխարկ դնի գլխին, որովհետև արդեն արևահարվել է և ինչ-որ բաներ է կատարվում այդ մարդու հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նա նշել է, որ ՔՊ-ում իմպիչմենտի խնդիր չունեն․ «Մեր վարչապետը լեգիտիմ ընտրված է։ Թեման նույնիսկ շոշափելի չէ։ Իրենք թող ներկայացնեն իրենց իսկական թեկնածուին, որի մոտ գնում են անընդհատ խորհրդակցելու»։
Նա անդրադառնալով Բագրատ Սրբազանի կատակով արված այն հայտարարությանը, որ Գագիկ Մելքոնյանի՝ վարչապետ դառնալու հարցն է քննարկվում, պատգամավորն ասել է․ «Ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ»։
Անդրադառնալով իրեն ընդդիմադիրների կողմից սուրճի հրավերին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց․ «Ես ընդհանրապես սուրճ չեմ խմում։ Այդ թեման ինձ մոտ փակ է, ես ոչ մեկի հետ հանդիպելու ցանկություն չունեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...