Բագրատ Սրբազանը պատասխանել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը
Դա դեռ հարց է, թե ովքեր են լքել խրամատը և ինչո՞ւ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Արարատ Միրզոյանն այսօր «դասալիքներ» էր անվանել այն դիվանագետներին, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կազմել են սահմանազատման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայեցակարգը:
«Դասալիքներն են, որ լքեցին իրենց պաշտոնը, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը:
Բագրատ Սրբազանը հիշեցրեց 2023-ի սեպտեմբերին, Արցախի հայաթափումից հետո, ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստում կատարվածը:
«Արարատ Միրոզյանն ասում էր մի բան, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը նրան հերքում էր` Հայաստանի վարչապետի խոսքերով: Ուրիշ բան չեմ ասում ես: Թող միայն դա հիշեն: Մնացած ձախողումների մասին չեմ խոսում: Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել: ՄԱԿ-ի նման կարևոր ամբիոնում այդպես մերժվել»,- նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:
Ինչ վերաբերում է շարժման առաջարկած հայեցակարգին, ապա, ըստ Բագրատ Սրբազանի, ինքը դրա մասին որևէ մեկնաբանություն չի կարող ներկայացնել, քանի որ այն կազմել են դիվանագետները, նրանք էլ պետք է մեկնաբանեն։
Նշենք, որ շարժմանը միացած դիվանագետների թվում են նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Նրանք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը որակում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական:
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շա...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվ...