ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։
Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է...
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Այսօր լրագրողների հետ զրո...