Բագրատ Սրբազանը անդրադարձել է Վահե Ղալումյանի հայտարարությանը
Ժառանգական մարզպետությունը նորմա՞լ է, եղբորից եղբայր մարզպետի պաշտոն անցնելը նորմա՞լ է: Թեմա մի բացեք, ասեք թող խելոք մնա: Էդքան բան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` անդրադառնալով տավուշցի պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանի հայտարարությանը, որ ժամանակին սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել, բայց հիմա «իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողներին խնդրել է ճշտել, թե ինչ մասնագիտություն ունեն Վահե Ղալումյանն ու մյուսները, որոնք իրեն մեղադրում են իր գործով չզբաղվելու մեջ:
«Խնդրում եմ, ով խոսում է` մեկիկ-մեկիկ նայեք, թե մասնագիտություններն ինչ է: Վահե Ղալումյանին հարցրեք, թե ինչ մասնագետ է, տեսնենք ինքն իր գործով զբաղվո՞ւմ է»,-ասել է նա:
Լրագրողներն ասել են, որ Վահե Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչին ի պատասխան Սրբազանն ասել է. «Շատ պարզ է արդեն: Աշխատել է շինարարական կազմակերպությունում աշխղեկի օգնական: Բա տնտեսագետը ո՞նց է գնացել աշխղեկի օգնական աշխատել»:
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...