Շոյգուն ազատվել է ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից՝ ստանալով նոր պաշտոն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Շոյգուին Նիկոլայ Պատրուշևի փոխարեն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը։ Մեկ այլ հրամանագրով Պատրուշևը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Շոյգուն՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, կլինի Ռազմարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահի տեղակալը։
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կշարունակի աշխատել իր պաշտոնում։ Թե ինչ պաշտոնի կնաշանակվի Պատրուշևը, հայտնի կդառնա մի քանի օրից, հավելել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնանկությունը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարության կազմի փոփոխության շրջանակներում Պուտինի կողմից Դաշնային խորհրդի քննարկմանը ներկայացված թեկնածուների ցուցակում առաջարկվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Նախորդ կազմում նա վերահսկում էր սոցիալ-տնտեսական բլոկը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...