ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում խաղաղ անհանզանդության ակցիաներ են. ոստիկանները բերման են ենթարկում մասնակիցներին
Բագրատ Սրբազանի կոչով Երևանում մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները փակել էին Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ էր նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:
Փակ էր նաև Ազատության պողոտան։ Քաղաքացիները ինքնաբուխ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել նաև Խորենացի փողոցում։
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Գայի պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդները Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ
Մատենադարանից երիտասարդները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Հիշեցնենք, որ այսօր 18։30 Հանրապետության հրապարակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ժամանեց Հաղթանակի զբոսայգի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ռազմաքաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում: Այսօր նշվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես վերջին մարդն եմ ՀՀ-ում, որ սա ասում եմ․ Փաշինյանը՝ իշխանություն-եկեղեցի հակամարտության մասին
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ է զարգացնում եւ խորացնում. Իսկ ինչո՞ւ պետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրբազանը պատասխանել է ֆինանսավորման մասին իշխանությունների հայտարարություններին
Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մ...