ԵՄ-ն համաձայնեցրել Է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագիծը
Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նախագիծը, ներկայումս Բրյուսելն այն քննարկում է Կիևի հետ: Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Նրա տեղեկություններով՝ ԵՄ 27 երկրների դեսպանները վերջերս համաձայնեցրել են 11 էջանոց տեքստը, որը նշված է որպես «գաղտնի»: Բրյուսելը մտադիր է երաշխիքներ տրամադրել ոչ ուշ, քան հուլիսի սկզբին։ Դրանց գործողությունը կտարածվի մինչեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության պահը։
«Եվրոպական միությունը եւ նրա անդամ պետությունները վճռորոշ ներդրում են կատարում Ուկրաինայի անհապաղ եւ երկարաժամկետ անվտանգության եւ կայունության ապահովման գործում՝ ռազմական եւ քաղաքացիական օգնության, հումանիտար, ֆինանսական, առեւտրային եւ տնտեսական աջակցության, տեղահանված անձանց տեղավորման, բարեփոխումների աջակցության, վերակառուցման եւ վերականգնման, ինչպես նաեւ սահմանափակող միջոցների եւ դիվանագիտական աջակցության միջոցով»,-թերթը մեջբերում է փաստաթղթի քաղվածքը:
Դրանում նշվում է, որ «ագրեսիայի դեպքում Եվրամիությունն ու Ուկրաինան մտադիր են 24 ժամվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի կարիքների վերաբերյալ»: Ինչպես ընդգծում է թերթը, այդպիսով Բրյուսելը բացառել է Եվրոպական ուժերի միջամտությունն Ուկրաինայի հակամարտությանը, սակայն խոստացել է շարունակել սպառազինությունների մատակարարումն ու զինծառայողների ուսուցումը, օգնություն ցուցաբերել երկրի անվտանգության ոլորտի բարեփոխմանն ու ականազերծմանը, ինչպես նաեւ համագործակցել հիբրիդային սպառնալիքներին եւ կիբերհարձակումներին հակազդելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
«Կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին». ՔՊ-ական պատգամավորը՝ Լեմկինի ինստիտուտի մասին
Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբե...
Ի՞նչ է տեղի ունեցել Էջմիածնում վարչապետի այցից առաջ
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպր...
Բելգիան միլիոնավոր եվրոներ է հատկացնում Ուկրաինային. հայտնի է նպատակը
Բելգիան Ուկրաինային 9 մլն եվրո լրացուցիչ օգնություն կհատկացնի վնասված էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար, հայտ...
Արևմուտքը պատրաստ է ճանաչել պաղեստինյան պետությունը. ԵՄ-ն հաստատել է
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս ե...