Ի՞նչ է տեղի ունեցել Էջմիածնում վարչապետի այցից առաջ
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար, hայտնում է YerevanToday-ը: Հիշեցնենք, որ նա այցելելու է թիվ 7 հիմնական դպրոց և նախապես հայտարարվել է բողոքի ակցիայի մասին:
«Էջմիածին դաշինքի» ավագանու խմբակցության ղեկավարն էլ հայտարարություն էր տարածել, նշելով, որ մայիսի 11-ի առավոտյան 8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։
Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։
Նմանատիպ հոդվածներ
«Կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին». ՔՊ-ական պատգամավորը՝ Լեմկինի ինստիտուտի մասին
Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբե...
Արևմուտքը պատրաստ է ճանաչել պաղեստինյան պետությունը. ԵՄ-ն հաստատել է
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս ե...
ԵՄ-ն համաձայնեցրել Է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագիծը
Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նախագիծը, ներկայումս Բրյուսելն այն քննար...
ՄԱԿ-ն ընդլայնել է Պաղեստինի իրավունքները կազմակերպությունում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ին...