Խոշոր խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. դատախազություն
Հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ԵՄ շատ երկրների հետ արտահանձնումների գործընթացի սառույցը կարծես թե հալվել է, ի տարբերություն ԱՄՆ–ի։
Նա նշել էր, որ դա փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց է։ Եվրոպական երկրների հետ այնքան վստահություն ունեն, որ աշխատում են էլեկտրոնային փոստով։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար
Որքան ձայն է պետք ընդդիմությանը ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար: Ընթացակարգը սկսելու համար հարկավոր է նե...
Որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան
Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճե...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...